«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Մեզ հետ չէ այլևս

Մեզ հետ չէ այլևս
19.06.2015 | 00:08

ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԸ ծնվել է 1931 թ. հունիսի 25-ին՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո` 1949-1951 թթ. ուսումը շարունակել է Ստեփանակերտի երկամյա ուսուցչական ինստիտուտում, 1951-1955-ին` Երևանի մանկավարժական ինստիտուտում:
Անցել է ավելի քան 50-ամյա գիտամանկավարժական աշխատանքի ճանապարհ:
1955-1960 թթ. դասավանդել է Մարտունու շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի, գրականության և հայ ժողովրդի պատմության ուսուցիչ: Հենց 1955 թ. դեկտեմբերից էլ մտել է ղարաբաղյան պահանջատիրության դաշտ, պայքարել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ: 1960 թ. տեղափոխվել է Երևան, աշխատել ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող:
1965 թ. կազմակերպել է Մարտունու շրջանի ստորագրահավաքը Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պահանջով: 1975 թ. անստորագիր հոդված է տարածել Մարտունու շրջանում Կևորկովի զեկուցման դեմ (տե՛ս «Արցախյան ազատամարտի ակունքների մոտ», 2001 թ.):
Արցախյան ազատամարտի տարիներին հանդես է եկել բազմաթիվ հրապարակումներով, որոնց մի մասն ամփոփված է «Արցախյան ազատամարտի ակունքների մոտ» (2001 թ.), «Ղարաբաղյան հիմնահարցը դարավոր մաքառումների արդյունքում» (2004 թ.), «Հիշենք, վերլուծենք, դասեր քաղենք մեր պատմության արյունոտ էջերից» (2009 թ.), «Բաց նամակ Մինսկի խմբի համանախագահ երկրների պառլամենտներին ու քաղաքական շրջանակներին» (ռուսերեն, 2010 թ.) գրքերում:
Նա մինչև կյանքի վերջին օրը ակտիվորեն մասնակցում էր երկրի հասարակական-քաղաքական կյանքին։
«Իրատեսի» խմբագրակազմը խորապես ցավում է իր ճանաչված ու սիրված հեղինակի մահվան կապակցությամբ, ում խորագետ հրապարակումներին միշտ էլ անհամբերությամբ էր սպասում մեր ընթերցողը։
Լույս իջնի քո երկնային ճանապարհներին, Արտաշես Հակոբջանյան, ճշմարիտ հայ մարդ և մեծ քաղաքացի։


«Իրատես»

Դիտվել է՝ 6020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ